Ամրագրում կատարելու համար հարկավոր է լրացնել տվյալները կայքի համապատասխան հատվածում կամ զանգահարել 099 800008 հեռախոսահամարին:
Վճարում կարող եք կատարել ինչպես նախապես՝ փոխանցման միջոցով, այնպես էլ տեղում՝ կանխիկ կամ քարտային տարբերակով:
Փոխանցման հաշվեհամար.
Ա/Ձ Մնացական Հակոբյան
15100 53513000100
Արարատբանկ ԲԲԸ
2.1.Խաղին մասնակցում են երկու և ավելի թիմեր, որոնք զինված և հանդերձավորված են սույն կանոնների պահանջներին համապատասխան:
2.2. Խաղն անց է կացվում փակ տարածության մեջ` նախապես համաձայնեցված սցենարով: Խաղի նպատակը և առաջադրանքները, խաղի սկիզբը և ավարտը որոշվում է սցենարով, անմիջապես նախքան խաղի սկսելը, հրահանգիչների հետ համաձայնեցված կարգով: Խաղը թույլատրվում է անցկացնել միայն խաղի համար նախատեսված տարածքում, այսուհետ` խաղադաշտ, հետևաբար` խաղադաշտի տարածքից դուրս խաղի անցկացումը չի թույլատրվում:
2.3. Խաղադաշտի մեջ չեն մտնում` ընդունարանը, հրաձգարանը և հանդերձարանները:
2.4. Թիմի նպատակն է կատարել սցենարով հանձնարարված առաջադրանքը:
2.5. Սպիտակ դրոշը ծառայում է կապիտուլյացիայի ենթարկված թիմը նշելու համար: Դեղին դրոշը նշանակում է, որ խաղացողը կամ թիմից մի քանի խաղացողներ դուրս են գալիս խաղից: Դուրս եկած խաղացողը կամ խաղացողները չեն կարող վերադառնալ խաղին:
2.6. Խաղի ընթացքը, հանձնարարված առաջադրանքների կատարումը և սույն կանոններին հետևելը կարող են վերահսկվել հրահանգիչների կողմից: Կանոնները հետևելու վերաբերյալ Հրահանգիչների որոշումները և ցուցումները պարտադիր են խաղացողների համար և խաղի ընթացքում քննարկման ենթակա չեն:
2.7. Խաղը վարվում է ազնվության սկզբունքով, հետևաբար` խաղի ընթացքում խաղացողներն իրավունք չունեն վեճի բռնվել: Խաղի ընթացքում վեճի բռնված խաղացողները հեռացվում են մինչև խաղի ավարտը:
2.8. Երկու թիմերի միջև ֆիզիկական կոնտակտն արգելվում է:
4.1.Խաղի ժամանակ խաղացողները կարող են օգտագործել վաճառքում առկա կամ ինքնուրույն պատրաստած «Միլիտարի» ոճի ցանկացած հանդերձանք և սարքավորումներ:
4.2. Միակ սահմանափակումը նույն թիմի խաղացողների արտաքին հանդերձանքի պարտադիր նմանությունն է:
4.3. Բաց «քաղաքացիական» հանդերձանք չի թույլատրվում:
4.4. Խաղացողին չի թույլատրվում մասնակցել խաղին առանց աչքերի, գլխի, դեմքի, իրանի, ձեռքերի համար նախատեսված պաշտպանական և «Միլիտարի» ոճի հանդերձանքի:
4.5. Սթրայքբոլային խաղի ժամանակ արգելվում է օգտագործել աշխարհի բանակներում 1953թ-ից առաջ և իրական ժամանակից ավելի ուշ ժամանակաշրջանի զանգվածային օգտագործման մասսայական հանդերձանք և սարքավորումներ:
7.1. «Սպանված» խաղացողը անմիջականորեն պետք է գլխին, պարանոցին կամ զենքին կարմիր գույնի ժապավեն կապի և դուրս գա խաղադաշտից: (տե՛ս Հավելված №1-ի 14.1.2, 14.2.2 կետը):
7.3. «Սպանված» խաղացողը խաղադաշտում իրավունք չունի որևէ մեկին փոխանցել իր խաղի զենքը, կիսվել զինամթերքի պաշարներով, բացի մյուս «սպանվածներից» խոսակցության բռնվել որևէ մեկի հետ, մյուս խաղացողներին հայտնել հակառակորդի և խաղի ընթացքի մասին ցանկացած տեղեկատվություն:
7.4. «Սպանված» խաղացողը պարտավոր է պահպանել նախքան խաղի մեջ մտնելը «լիակատար ռադիոլռության» ռեժիմը:
8.1. Ցանկացած խաղացող կարող է վիրավորվել: (տե՛ս Հավելված №1-ի 14.1.3. կետը):
8.2. Խաղի ժամանակ վիրավոր խաղացողը պետք է մնա պառկած վիճակում մինչև նրան կցուցաբերվի առաջին բուժօգնություն:
8.1. Ցանկացած խաղացող կարող է գերեվարվել: (տե՛ս Հավելված №1-ի 14.3.1-14.3.10 կ.կ.):
10.1. Տեսա-լուսանկարահանման թղթակիցները սթրայքբոլային խաղի ժամանակ լիովին ենթարկվում են սթրայքբոլի կանոններին և պարտավոր են հետևել հանդերձանքի կանոններին:
10.2.1. Թղթակիցը պետք է կրի «ՄԱՄՈՒԼ» /PRESS/ գրությամբ բաճկոն:
10.2.2. Թղթակիցը մասնակիցներից ցանկացածի հետ կարող է զրույցի բռնվել:
10.2.3. Թղթակիցը իրավունք չունի մոտենալ խաղացողներին 5 մետրից ավելի:
10.2.4. Թղթակցին արգելված է գտնվել խաղացողների և փոխհրաձգության հրապարակի միջև ընկած հատվածում:
10.3. Թղթակիցը հանդիսանում է խաղը կազմակերպող կենտրոնի աշխատակից: Որպես մամուլի ներկայացուցիչ ցանկացած այլ անձի մասնակցությունը խաղին արգելվում է: Բացառություններ հնարավոր են, դրանք նախապես համաձայնեցվում են ադմինիստրացիայի հետ:
10.4. Թղթակիցների վրա կրակելն արգելվում է:
10.5. Բոլոր կանոններին հետևելը չի երաշխավորում, որ թղթակիցների և նրանց սարքավորումների վրա գնդերի կամ հրատեխնիկայի ընկնելուց կարելի է լիովին խուսափել, հետևաբար` թղթակիցների կողմից ոչ մի բողոք խաղացողների կամ կազմակերպիչների նկատմամբ չի կարող քննարկվել:
11.1. Արգելվում է ձեռքի վրա վերցնել և իր վրայից հանել-գցել ակտիվ վիճակում գտնվող անվանական հրատեխնիկայի սարքերը:
11.2. Արգելվում է անվանական հրատեխնիկայի կրկնակի օգտագործումը, նետումը կամ իր մոտ պահելը:
11.3. Արգելվում է նետել հրատեխնիկան տնակների վրա և տնակներից ներս:
11.2. Արգելվում է կրակել բոլոր կարմիր ժապավենավորներին և «ՄԱՄՈՒԼ» /PRESS/ գրությամբ բաճկոնավորներին:
11.4. Արգելվում է կրակել հրահանգիչների վրա:
11.5. Արգելվում է կրակել «Սպանվածների» վրա:
11.6. Արգելվում է կրակել խաղացողի վրա, եթե խաղի ժամանակ սպանվել է և ձեռք է բարձրացրել:
11.7. Արգելվում է կրակել առաստաղին և հատակին:
11.8. Արգելվում է անընդմեջ կրակ բացել խաղացողների վրա, կրակել օդում, առաստաղին և հատակին:
11.9. Արգելվում է ձեռք տալ կամ վերցնել ուրիշի զենքը:
11.10. Արգելվում է գցել և կոտրել զենքը:
11.11. Արգելվում է ձեռք տալ, տեղաշարժել, կոտրել, դիտավորյալ կրակել, գցել հրատեխնիկան զրահատեխնիկայի, ռազմական հանդերձանքի, սարքավորումների և մեքենաների տակ:
11.12. Արգելվում է խաղի ժամանակ նստել կամ բարձրանալ մեքենաների, զրահատեխնիկայի և խաղային սարքավորումների վրա:
11.13. «Վիրավոր» խաղացողին արգելվում է տեղաշարժել:
11.14. Արգելվում է գտնվել խաղադաշտում ձայնային և լուսային ազդանշաներից հետո:
11.15. Արգելվում է խաղի ժամանակ խաղացողների միջև հարաբերությունների պարզաբանումը:
11.16. Արգելվում է խաղի ժամանակ օգտագործել նախատական և անպարկեշտ խոսքեր:
11.17. Արգելվում է խաղին մասնակցել ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ:
11.18. Խաղի ժամանակ ծխելն արգելվում է:
11.19. Արգելվում է օգտագործել ավելի քան 200 լյումեն լուսային հոսք հզորությամբ տակտիկ լապտերներ:
11.20. Փակ տարածության մեջ խաղալու և շատ կարճ տարածությունից հակառակորդի վրա կրակելու հնարավորության դեպքում արգելվում է օգտագործել 120մ/վրկ-ից ավելի կրակի էներգիայով սթրայքբոլային զենք:
11.21. Արգելվում է կրակել հակառակորդների վրա 4 մետր հեռավորությունից:
11.22. Խաղի ավարտից հետո՝ մինչև խաղադաշտից դուրս գալը, արգելվում է հանել բոլոր տեսակի պաշտպանիչները (սաղավարտ, ակնոց, դիմակ, ձեռնոց):
12.1. Հրահանգիչների հրամանները չկատարող և ազնվության մասով սույն կանոններին չհետևելու մեջ մեղադրվող խաղացողը հրահանգչի որոշմամբ կապաորակավորվի:
12.2. Խաղի կանոնները խախտելու համար, խախտող(ներ)ից բացի (լիակատար) պատասխանատվություն է կրում ամբողջ թիմը, որի կազմի մեջ է մտնում խաղացողը կանոները խախտելու պահի դրությամբ:
12.3. Սույն Կանոնների, մասնավորապես ազնվության առումով խախտման մեջ մեղադրվող խաղացողը, կարող է հրահանգչի որոշմամբ ընդմիշտ ապավորակավորվել ռազմատակտիկական խաղերին մասնակցելուց:
12.4. Զրահատեխնիկան, ռազմական հանդերձանքը, մեքենաները և ցանկացած այլ ատրիբուտներ փչացնելու դեպքում խաղացողը կրում է պատասխանատվություն:
13.1. Խաղի կազմակերպիչ/ներ/ն իրավուք ունեն լրացումներ կատարել սթրայքբոլի կանոնների մեջ խաղի կազմակերպման ժամանակ, եթե այդ լրացուցիչ պայմանները չեն հակասում սթրայքբոլի կանոններին և այն երկրի օրենքին, որի տարածքում անց է կացվում խաղը: Ընդ որում` կազմակերպիչ/ներ/ը պարտավոր են տեղեկացնել պոտենցիալ մասնակիցներին փոփոխությունների մասին:
14.1.1. Կանոնների մեջ նշված Հրաձգային զենքը պետք է կրակի ВВ արդյուանբերական արտադրության 6մմ տրամաչափի 0.12-ից մինչև 0.43 գր. քաշով գնդակներով, կամ 0.34 գր. քաշով 8մմ գնդակներով: Զենքի փողաբերանի էներգիան չի կարող գերազանցել 3Ջ: Գնդակի արագությունը բնի փողանցքից դուրս գալու ժամանակ չպետք է գերազանցի 6մմ/8մմ:
Ատրճանակների և պիստոլետների համար ` 110/85 մ/վրկ.:
Պոմպային հրացանի համար` 120/95մ/
Էլեկտրոպնևմատիկ և գազային, ավտոմատ զենքի համար` 140/100մ/վրկ.
(MG) Գնդացիրների և (LMG) թեթև գնդացիրների համար` 150/115 մ/վրկ.:
Մեկ կրակոցով երկարափող զենքի համար` 172,5/130մ/վրկ.:
*Արագությունները նշված են 0.20 գր. քաշով 6մմ-ոց գնդակով, 0.34գր. քաշով 8մմ-ով գնդակով կրակելու համար:
** Արագությունները չափելու ժամանակ որպես չափիչ սարքերի սխալմունք կամ արտաքին գործոնների ներգործություն և այլն, ընդունված է + 5%:
***Սույն կանոնների կետերից ոչ մեկի մեջ չմտնող զենքի օգտագործումը խաղի ժամանակ որոշվում է խաղի կազմակերպիչների կողմից` նախապես:
14.1.2. Հրաձգային զենքով «Սպանված» է համարվում այն խաղացողը, ում գլխին, մեջքին և իրանին ընկել է թեկուզ մեկ գնդակ:
14.1.3. Հրաձգային զենքով «Վիրավոր» է համարվում այն խաղացողը, ում ձեռքին կամ ոտքին ընկել է թեկուզ մեկ գնդակ:
14.2.1. Խաղերին թույլատրվում է իմիտացիա, որն իր արտաքին տեսքով նման է իրապես գոյություն ունեցող ենթաթիպին և ստեղծվել է, մինչև «Կորսար № 6»-ը ներառյալ, պետարդայի հիման վրա: Խոցող տարր են հանդիսանում 0.20 գր. քաշով 6մմ տրամաչափի BB գնդակները: Հրատեխնիկան տրամադրվում է խաղի կազմակերպման ադմինիստրատորների կողմից` լրացուցիչ վճարի դիմաց: Արգելվում է միմյանցից 20սմ-ից մոտ տարածության վրա խաղահրատեխնիկայի միաժամանակյա պայթեցումը:
14.2.2. Նռնակի իմիտացիայից «Սպանված» է համարվում այն խաղացողը, ում մարմնի կամ ռազմական հանդերձանքի ցանկացած հատվածի վրա ընկել է նռնակի իմիտացիայի թեկուզ մեկ խոցող տարր:
14.3.1. Ցանկացած խաղացող կարող է գերեվարվել:
14.3.2. Մի թիմի խաղացողը կարող է գերեվարվել մյուս թիմի առնվազն երկու խաղացողների կողմից, ընդ որում երկու խաղացողներն էլ պետք է գտնվեն գերեվարվող խաղացողից երեք մետրից ոչ հեռու և նրանցից մեկը պետք է դուրս լինի գերեվարվողի տեսանելիության սեկտորից: Եթե սույն պայմանը կատարվում է և խաղացողին հայտարարվում է գերեվարման մասին, նա պարտավոր է ենթարկվել և հետևել գերեվարվածի կանոններին:
14.3.3. Եթե կատարվել է գերեվարման փորձ առանց սահմանված թվային գերազանցության, ապա նա, ով ոչ օրինաչափորեն փորձել է գերի վերցնել, համարվում է «սպանված» և գործում է կանոններին և սցենարին համապատասխան:
14.3.4. Գերեվարվածին կարելի է տալ առավելագույնը երեք հարց, որից հետո գերեվարվածը համարվում է «սպանված» և գործում է խաղի կանոններին համապատասխան:
14.3.5. Գերեվարության մեջ գտնվելը չպետք է գերազանցի 1 ժամը (ժամանակի հաշվարկը սկսվում է գերի ընկնելու պահից և վերահսկվում է հենց իր` գերեվարվածի, կողմից):
14.3.6. Գերեվարվածը կարող է պատասխանել հարցերի միայն միանշանակ` այո, ոչ, չգիտեմ:
14.3.7. Գերեվարվածը պարտավոր է ճիշտ պատասխանել իրեն ուղղված հարցերին:
14.3.8. Գերությունից հետո խաղացողին արգելվում է հրապարակել ցանկացած տեղեկություն հակառակորդի մասին:
14.3.9. Զենքը և խաղային հանդերձանքը գերեվարվածից չի առգրավվում, սակայն նա իրավունք չունի որևէ զենք կիրառել հակառակորդների դեմ մինչև գերությունից հետո խաղի մեջ մտնելու պահը:
14.3.10. Գերավարվածը պարտավոր է հետևել խաղի ոգուն և ոչ մի փորձ չձեռնարկել իր գերեվարությունը խաթարելու համար:
Բոլոր կանոնները և Հավելված № 1-ը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Բոլոր կանոնները և Հավելված № 1-ը համաձայնեցված և հաստատված են Ռուսաստանի Դաշնության ռազմատակտիկական խաղերի ֆեդերացիայի կողմից: