Այս պահին առաջարկում ենք 13 տարբեր սցենարներ, որոնք պարբերաբար թարմացվում և ավելացվում են՝ Ձեր ժամանցը ավելի հետաքրքիր և էկստրեմալ դարձնելու համար։
Խաղը խաղում են «ինքս ինձ համար» սկզբունքով։ Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է «սպանի» մյուս բոլոր մասնակիցներին։ Հաղթող է ճանաչվում նա, ով խաղի ավարտին «ողջ» է մնում։
Խաղը խաղում են «ինքս ինձ համար» սկզբունքով։ Խաղի յուրաքանչյուր մասնակից պետք է «սպանի» մյուս բոլոր մասնակիցներին։ Հաղթող է ճանաչվում նա, ով խաղի ավարտին «ողջ» է մնում։
Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ Մասնակիցները պետք է սպանեն իրենց հակառակորդ թիմի բոլոր անդամներին մինչև խաղի ավարտը կամ վերջին փրկվածը։ Հաղթող է ճանաչվում այն թիմը, որի մասնակիցը կամ մասնակիցները խաղի ավարտին ողջ են մնում։
Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ Յուրաքանչյուր թիմ ունի իր բազան։ Խաղադաշտում տեղադրվում է դրոշ։ Մասնակիցները պետք է դրոշը վերցնեն և տեղադրեն հակառակորդ թիմի բազայում։ Երբ դրոշը տեղադրվում է, խաղն ավարտվում է։ Պարտվում է այն թիմը, ում բազայում տեղադրվել է դրոշը։ Եթե մասնակիցը, ում ձեռքում դրոշն է, սպանվել է, մեկ այլ մասնակից կարող է վերցնել դրոշը և շարունակել խաղը։ «Սպանված» մասնակիցը պետք է թողնի դրոշը և նոր միայն հեռանա խաղադաշտից։
Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ Մասնակիցները պետք է սպանեն իրենց հակառակորդ թիմի բոլոր անդամներին։ Սպանված 3 մասնակիցներ կազմում են զոմբիների թիմը։ Զոմբիների թիմը համալրվում է այն ժամանակ, երբ սպանվում է խաղի 3 մասնակից։ Սպանվելուց հետո զոմբին այլևս չի կարող վերադառնալ խաղին։ Հաղթում է այն թիմը, որի մասնակից անդամը կամ անդամները ողջ են մնում։
Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ 1-ին թիմը ահաբեկիչներն են, 2-րդ թիմը՝ հատուկջոկատայինները։ Ահաբեկիչները պատանդ են վերցնել խաղաղ բնակչությանը,իսկ հատուկջոկատայինները պետք է փրկեն նրանց։ Հաղթում է այն թիմը, որի մասնակից անդամը կամ անդամները ողջ են մնում։ Կրակել խաղաղ բնակչության վրա չի՛ կարելի։ Ահաբեկիչները իրենք են որոշում, թե որտեղ են պահելու պատանդներին։
Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ 1-ին թիմը ահաբեկիչներն են՝ 10 հոգի, 2-րդ թիմը՝ 6 հոգի հատուկջոկատայիններ։ Հատուկջոկատայինները պետք է վերցնեն դրոշը Ա կետից և տանեն Բ կետ, ահաբեկիչները պետք է խոչընդոտեն։ Յուրաքնչյուր թիմին տրվում է քարտեզ, որտեղ նշված է Ա կետի հնարավոր տարբերակները և Բ կետը։ Հաղթում է այն թիմը, որի մասնակից անդամը կամ անդամները ողջ են մնում և հասցնում են դրոշը վերջնակետին։
Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ 1 թիմը որսորդներն են (13 հոգի ), 2 թիմը՝ զոհերը (3 հոգի)։ Զոհերը պետք է հասնեն պայմանական նշված վայր։ Որսորդները պետք է սպանեն զոհերին։ Պայմանական վայրը որոշում է հրահանգիչը և տեղեկացնում է միայն զոհերին։ Զոհերը ունենում են սահմանափակ տեսակի զինամթերք, որսորդները անսահմանափակ։
Բանտարկյալները փախուստ են կատարել բերդից և թաքնվում են քաղաքում։ Ոստիկանները պետք է գտնեն և վերադարձնեն բանտարկյալներին բանտախցերը։ Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ 1 թիմը ոստիկաններն են (12 հոգի ), 2 թիմը՝ բանտարկյալները (4 հոգի)։ Բանտարկյալները ունենում են սահմանափակ տեսակի զինամթերք, ոստիկանները՝ անսահմանափակ։ Խաղը հաղթում են բանտարկյալները, եթե նրանցից առնվազն մեկը ողջ է մնում կամ մնում է ազատության մեջ։ Խաղը հաղթում են ոստիկանները, եթե սպանում են կամ վերադարձնում բոլոր բանտարկյալներին։
Կողոպտիչները որոշել են իրագործել «տարվա կողոպուտը» ՝ բանկից տանելով 100 կգ ոսկի։ Անվտանգության աշխատակիցները պետք է խոչընդոտեն։ Խաղին մասնակցում է 2 թիմ։ Կողոպտիչները պետք է ոսկին լցնեն պայուսակների մեջ և տանեն հրահանգչի կողմից նշված վայր։ Պայուսակները թաքցված են բանկի մոտակայքում։ Անվտանգության աշխատակիցները պետք է խոչընդոտեն։ Եթե կողոպտիչներին հաջողվել է դուրս բերել ոսկին բանկից, ապա անվտանգության աշխատակիցները պետք է վերադարձնեն ոսկին բանկ։ Եթե մասնակիցը, ում ձեռքում ոսկին է, սպանվել է, մեկ այլ մասնակից կարող է վերցնել և շարունակել խաղը։ «Սպանված» մասնակիցը պետք է թողնի ոսկին և միայն նոր հեռանա խաղադաշտից։
Կողոպտիչները որոշել են գողանալ Artyom’s ոսկերչական խանութի ամենաթանկարժեք կոլյեն։ Անվտանգության աշխատակիցները պետք է խոչընդոտեն։ Խաղին մասնակցում է 2 թիմ։ Կողոպտիչները պետք է գողանան կոլյեն և տանեն հրահանգչի կողմից նշված վայր։ Անվտանգության աշխատակիցները պետք է խոչընդոտեն, եթե կողոպտիչներին հաջողվել է դուրս բերել կոլյեն, ապա անվտանգության աշխատակիցները պետք է վերադարձնեն կոլյեն խանութ։ Հաղթում են կողոպտիչները, եթե նրանց հաջողվում է զարդը տանել պայմանական նշված վայր։ Հաղթում են անվտանգության աշխատակիցները, եթե նրանց հաջողվում թույլ չտալ իրագործել կողոպուտը։ Եթե մասնակիցը, ում ձեռքում կոլյեն է, սպանվել է, մեկ այլ մասնակից կարող է վերցնել և շարունակել խաղը։ «Սպանված» մասնակիցը պետք է թողնի կոլյեն և միայն նոր հեռանա խաղադաշտից։ Կոլյեն իրական է և պատրաստված է արծաթից։ Եթե կողոպտիչների թիմին հաջողվում է հաղթել, ապա կոլյեն մնում է իրենց մոտ։
Հանցախմբի մի մասին ոստիկանները ձերբակալել են, նրանք բերդում են։ Հանցախմբի մյուս անդամները պետք է կազմակերպեն նրանց փախուստը։ Խաղին մասնակցում է 2 թիմ, յուրաքանչյուր թիմում 8 մասնակից։ Առաջին թիմի՝ հանցախմբի, 4 մասնակից փակված են բերդում։ Հանցախմբի մյուս 4 անդամները պետք է գտնեն բանտարկաված մասնակիցների զենքերը, որոնք պահված են ոստիկանական մեքենաներից մեկի խցիկում, ազատեն բանտարկվածներին։ Բանտախցիկի բանալիները պահված են բերդի պետի չհրկիզվող պահարանում, իսկ չհրկիզվող պահարանի բանալին պահված է բերդի պետի սենյակում։ Ոստիկանները պետք է խոչընդոտեն և հանցախմբի բոլոր անդամներին ետ վերադարձնեն բանտախցերը։
Աղջիկը փակված է բերդի խցում։ Խաղին մասնակցում է 2 թիմ, յուրաքանչյուր թիմում 8 մասնակից։ 1 թիմը պետք է ազատի աղջկան և ուղեկցի հոսպիտալ։ 2 թիմը պետք է խոչընդոտի։ Աղջիկա բանտախցիկի բանալիները պահված են բերդի պետի չհրկիզվող պահարանում, իսկ պահարանի բանալիները պահված են բերդի պետի սենյակում։