Թիմայի՞ն ես. Արկածախնդի՞ր. Սպորտայի՞ն. Սիրո՞ւմ ես կրակել.
Արի իրականացնելու քո երազանքները
Զանազան խաղեր 5+
Բազում սցենարներ 10 +
Մեծ քանակի տեխնիկա 85 +
Թիմային ժամանցի ամենանոր տարբերակը տարածաշրջանում: Մենք երաշխավորում ենք ադրենալինով և սուր զգացողություններով լի օր:
Եղի՜ր առաջիններից
Մեր «մարտադաշտում» կգտնվեն ցանկացած նախասիրությունների համապատասխան ամենատարբեր սցենարային խաղեր, զենքեր ու զինատեսակներ, իսկ արդեն խաղի ընթացքում լավ ժամանցին զուգահեռ Դուք կհմտանաք նաև զենքի կիրառման և մարտավարության մշակման մեջ։
Այս պահին մենք առաջարկում ենք 13 տարբեր սցենարներ, որոնք պարբերաբար թարմացվում և ավելացվում են՝ Ձեր ժամանցը ավելի հետաքրքիր և էկստրեմալ դարձնելու համար։
Խաղը խաղում են «ինքս ինձ համար սկզբունքով»։ Խաղի յուրաքնչյուր մասնակից պետք է «սպանի» մյուս բոլոր մասնակիցներին։ Հաղթող է ճանաչվում նա, ով խաղի ավարտին «ողջ» է մնում։
1․ Խաղի տևողությունը՝ մինչև 90 րոպե
2․ Ձայնային ազդակից հետո խաղի յուրաքանչյուր մասնակից 30 վրկ․ ընթացքում պետք ի դիրքավորվի
3․ Ձայնային ազդակից 30 վրկ․ անց հրահանգիչի ազդակով խաղը սկսվում է
Խաղը խաղում են «ինքս ինձ համար սկզբունքով»։ Խաղի յուրաքնչյուր մասնակից պետք է «սպանի» մյուս բոլոր մասնակիցներին։ Հաղթող է ճանաչվում նա, ով խաղի ավարտին «ողջ» է մնում։
Խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ Մասնակիցները պետք է սպանեն իրենց հակառակորդ թիմի բոլոր անդամներին մինչև խաղի ավարտը կամ վերջին փրկվածը։ Հաղթող է ճանաչվում այն թիմը, որի մասնակիցը կամ մասնակիցները խաղի ավարտին ողջ են մնում։
Մեր զինանոցը ներառում է տարբեր տեսակի, տրամաչափի և հզորության զենքեր։ Տարբեր սցենարների համար տրամադրվում է համապատասխան զենքեր և համազգեստ կախված տարիքային խմբից և խաացողների պրոֆեսոնալիզմից։
Մարտադաշտը կազմված է տարբեր բաժիններից, որոնք խաղի ընթացքում խաղացողների կողմից օգտագործվելու են ըստ կարիքի։Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև։
Մինչև ամրագրումը ծանոթացեք խաղի և ամրագրման կանոներին։